Սուրբ Սարգիս
Ս.Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլ նաև ժողովրդական սովորույթներով: Ս.Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Ս.Սարգիսը սիրո երազանքներ իրականացնող Սուրբ է: Ս.Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան, որոնցից մեկը աշուղ Ղարիբի և նրա սիրեցյալի մասին պատմող ավանդազրույն է: Ըստ ավանդազրույցի Ս.Սարգիսն օգնել է աշուղ Ղարիբին հասնել իր սիրուն: Աշուղ Ղարիբն իր աղքատ լինելու պատճառով չէր կարողանում ամուսնանալ իր սիրած աղջկա հետ, քանի որ նրա հայրը դեմ էր, այդ պատճառով նա որոշում է գումար վաստակելու նպատակով մեկնել երկրից՝ պայմանավորվելով սիրելիի հետ, որ նա պետք է իրեն սպասի յոթ տարի, որից հետո ինքը կվերդառնա և իրենք կամուսնանան:
Յոթ տարի անց, երբ աշուղ Ղարիբն արդեն հարստացել էր և տունդարձի ճանապարհին էր, նրան սպասում էին մի շարք փորձություններ և խոչընդոտներ: Թվում էր թե նա առհավետ կորցրել է երջանկությունը, այլևս չի կարող տեսնել իր սիրելիին և ամուսնանալ նրա հետ, սակայն հենց այդ պահին աշուղ Ղարիբը հիշում է սիրո երազանքներ իրականացնողի՝ Ս.Սարգսի մասին և ողջ սրտով աղոթում նրան՝ խնդրելով օգնության հասնել և հասցնել իրեն սիրելիի մոտ: Ղարիբի իսրտե աղոթքները հասնում են Ս.Սարգսին, ով, մրրկահողմի միջից դուրս է գալիս իր սպիտակ նժույգով և ակնթարթորեն Ղարիբին հասցնում իր սիրելիի: Սրբի կատարած հրաշքը հալեցնում է աղջկա հոր քար սիրտը և նրա թույլտվությամբ սիրահարներն ամուսնանում են:
Ինչ վերաբերում է ժողովրդական ավանդույթին, ապա Ս.Սարգսի տոնին ընդառաջ երտասարդներն աղաբլիթ են ուտում, որից հետո արգելվում է այլ բան ուտել կամ խմել և հնարավորություն են ստանում այդ գիշեր երազում տեսնել իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը:
Սա շատ գեղեցիկ ժողովրդական ավանդույթ է, սակայն մի փնտրեք ջուր բերողի, ըմպեք «Հայ Կոլա» և վայելեք ներկան: